Վերլուծություն

Ինքնիշխանության կորստի գնով.Խորացող տարաձայնություններ Ադրբեջանի ռազմական և քաղաքական շրջանակներում

9 րոպեի ընթերցում

Ինքնիշխանության կորստի գնով.Խորացող տարաձայնություններ Ադրբեջանի ռազմական և քաղաքական շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան պատերազմի ու դրա հետեւանքների թեման մնում է համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, որոնք շարունակում են վերլուծությունները՝ փորձելով հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, եւ ովքեր են իրական հաղթողները: Մասնավորապես՝ հունական «Greekcitytimes.com»-ը գրել է, թե չնայած Ադրբեջանը հաղթանակով է դուրս եկել արցախահայության դեմ մղած պատերազմից, բայց, ըստ էության, չի շահել, այլ կորցրել է իր ինքնիշխանության մի մասը:

«Չնայած տարածքային ընդլայնմանը, Ադրբեջանն իրականում մասամբ կորցրել է իր ինքնիշխանությունը: Դեռ պատերազմի օրերին լուրեր տարածվեցին, որ Ադրբեջանի ռազմական առաջնորդները գնալով ավելի են հիասթափվում վերահսկողության այն մակարդակից, որն ունի Թուրքիան իրենց բանակում»,- գրել է լրատվամիջոցը: Լուրերը, իհարկե, արագորեն հերքվեցին Ադրբեջանի համապատասխան շրջանակների կողմից, բայց «հասցրեցին» փաստել, որ դրա բանակի ղեկավարությունն ի վիճակի չէ ինքնուրույն համակարգել Արցախի դեմ սանձազերծված պատերազմը:

«Ադրբեջանը հաջողության հասավ այն բանի շնորհիվ, որ Թուրքիան նրան մատակարարեց անօդաչու թռչող սարքեր, հատուկ նշանակության ջոկատներ եւ սիրիացի ջիհադականներ՝ միաժամանակ տրամադրելով հետախուզական տվյալներ: Բայց Ադրբեջանի հաջողությունը կիսատ է, քանի որ չկարողացավ հասնել իր հիմնական նպատակին՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջական գրավմանը: Ավելին՝ Ադրբեջանում ավելացան Թուրքիայի հետքերը: Վերջինս զորքեր մտցրեց այդ երկիր եւ այժմ ավելի շատ ռազմաբազաներ է վերահսկում»,- շեշտել է «Greekcitytimes.com»-ը:

Պատերազմական գործողությունները դադարեցին 2020 թ. նոյեմբերի 9-ին, սակայն Ադրբեջանում այսօր ավելի են ակտիվացել կասկածները, որոնք կարող են շատ ծանր հետեւանքներ ունենալ նրա համար: Խորանում են տարաձայնություններն Ադրբեջանի ռազմական ու քաղաքական շրջանակներում՝ հանրությանը բաժանելով թուրքամետների ու ոչ թուրքամետների: Թուրքական զորքերը տեղակայված են Ադրբեջանում, որի քաղաքական ու ռազմական գործիչներն սկսել են անհանգստանալ երկրում Անկարայի մեծացող ազդեցությունից: Քննադատները նույնիսկ հայտարարում են, որ Ադրբեջանը դարձել է Թուրքիայի նահանգ: Ու չնայած Արցախի կողմից վերահսկվող տարածքների մի մասի գրավմանը, Ադրբեջանը, միեւնույն է, չի կարող վերահսկողություն իրականացնել դրանց վրա՝ առանց Թուրքիայի գիտության ու թույլտվության:

«Իրանի ազդեցությունը հիմա ավելի մեծ է, քան պատերազմից առաջ,- ավելացրել է «Greekcitytimes.com»-ը,- քանի որ տարածաշրջանում օտարերկրյա ներդրողներից մեկը լինելու մեծ հնարավորություններ ունի: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այցելել է Նախիջեւան, որը գտնվում է Հայաստանի, Թուրքիայի ու Իրանի միջեւ՝ տարածաշրջանային համագործակցությունը երկաթուղային ու տրանսպորտային նոր ուղիներով խթանելու համար»:

Պանթուրքիզմն այժմ գերիշխող գաղափարախոսություն է նաեւ Ադրբեջանում, ինչը նշանակում է, որ վաղ թե ուշ Ադրբեջանը կենթարկվի ռուս-իրանական ուժեղ ճնշման:

Գուցե հիմա Ադրբեջանում փառաբանում են Իլհամ Ալիեւին երկար սպասված հաղթանակի համար, սակայն երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան լիովին կհաստատվի ադրբեջանական զինուժում եւ քաղաքական մեծ ազդեցություն կունենա Բաքվի վրա: Ադրբեջանի գրաված տարածքները վերահսկում է Ռուսաստանը խաղաղապահների տեղակայման միջոցով: Մենք կարող ենք շատ ավելի ուժեղ իրանական ազդեցություն տեսնել, քանի որ այդ երկիրը նպատակ ունի տարածաշրջան թափանցել տնտեսական ու կրոնական միջոցներով:

Վերջում մնում է եւս մեկ անգամ փաստել, որ աշխարհում ձրի պանիր գոյություն ունի միայն թակարդում: Ադրբեջանին հաղթանակ են պարգեւել, բայց միայն՝ նրան ինքնիշխանությունից զրկելու հաշվին:

Այս համատեքստում ուժեղանում է նաեւ ԱՄՆ-ի ճնշումը, որը ցանկանում է վերադարձնել աշխարհում կորսված դիրքերը, ուստի դեմ չէ պայքարել Հարավային Կովկասում սեփական դիրքերի վերահաստատման համար: Նրա ճնշման տակ կհայտնվի ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Թուրքիան, որը փաստացի մասնակցել է արցախա-ադրբեջանական պատերազմին վերջինիս կողմից: Այս տրամաբանության մեջ պետք է տեսնել նաեւ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի ղեկավար, կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարությունը: Նա ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել ապահովել Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը: Այս մասին գրել է «Reatribune.ru»-ն:

«Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ միասին համատեղ պետք է խաղաղություն եւ ինքնորոշման իրավունք պահանջի Արցախի ժողովրդի համար: Առաջին առաջնահերթությունը պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ ազատումը: Կոնգրեսում իմ գործընկերների հետ միասին ես կաշխատեմ, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը պատժվեն Արցախի վրա անօրինական հարձակման համար: ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է համապատասխանի մեր իդեալին՝ հանդես գալ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության համար»,- հայտարարել է Շիֆը:

Նրա խոսքերով՝ Բաքուն շարունակում է սպառնալ հայկական կրոնական ու մշակութային օբյեկտներին, որոնք ռազմական ագրեսիայի պատճառով հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ավելի վաղ կոնգրեսական Բրեդ Շերմանը դատապարտել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանի շնորհավորական հայտարարությունը՝ կապված Արցախում պատերազմի ավարտի հետ՝ նրանից պահանջելով բացատրություններ: Շերմանն անհրաժեշտ է համարում Արցախի հարցով մշակել երկարաժամկետ որոշում, որը կապահովի նրա անվտանգությունը:

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը հետեւողականորեն հանդես է գալիս հայկական երկրորդ պետության ճանաչման օգտին: Այսպես՝ 2020 թ. հոկտեմբերին Ադամ Շիֆը Սպիտակ տանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը:

«Ես պաշտոնապես Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ եմ անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: ԱՄՆ-ն կողքի կանգնած չի մնա այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են վարում Արցախի դեմ՝ սպանելով հարյուրավոր զինվորների ու քաղաքացիական անձանց եւ տասնյակ հազարավոր մարդկանց դարձնելով փախստականներ»,- գրել է քաղաքագետն «Թվիթեր»-ի իր էջում:

Այդ ժամանակ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Ներկայացուցիչների պալատ է ուղարկում բանաձեւ Արցախի ճանաչման մասին: «Այդ հպարտ հանրապետության քաղաքացիները մարմնավորում են մեր սեփական անկախության հռչակագրի խոսքերը, որոնք ամերիկացիների եւ աշխարհի համար վերահաստատեցին, որ արդար կառավարության իշխանությունը բխում է կառավարվողների համաձայնությունից»,- նշված է նրա հայտարարության մեջ:

Ադամ Շիֆը միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին: Այդ իսկ պատճառով նա կշարունակի պնդել, որ պատժամիջոցներ կիրառվեն Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ:

Իհարկե, ԱՄՆ-ի վերադարձը Հարավային Կովկաս՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի պարտականությունների կատարման շարունակման նպատակով, կնշանակի, որ այդ երկիրը չի ցանկանում ընթանալ Դոնալդ Թրամփի գծած ճանապարհով, որից օգտվելով՝ Թուրքիան համարձակություն ձեռք բերեց դուրս գալ իր որջից եւ հարձակողական ակտիվություն ցուցաբերել Սիրիայում, Լիբիայում, Արցախում, Արեւելյան Միջերկրածովում: Փաստ է, որ նշված ուղղություններում նա որոշակի հաջողությունների հասել է, բայց, արդյոք, դրանք երկարաժամկետ հեռանկարում կարո՞ղ են ուղեկցել Թուրքիային, թե՞ այդ երկիրը խույս կտա տարածաշրջան վերադարձող ԱՄՆ-ի հետ հնարավոր դիմակայությունից: Այն, որ Ադամ Շիֆն ԱՄՆ-ից պահանջում է ապահովել Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը՝ ճանաչելով նրա անկախությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում ավելի լսելի են դառնում այն հասարակական ու քաղաքական գործիչները, ովքեր նորընտիր իշխանություններից պահանջում են վերադարձնել երկրի վարկն ու հեղինակությունը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների

Աշխարհ

Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների

Պապիկյանն ու Պալմասը քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Եվրոպա

Պապիկյանն ու Պալմասը քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ռազմական

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Կհստակեցվեն եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները

Ռազմական

Կհստակեցվեն եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները

Ադրբեջանը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ամերիկյան ավիակիր նավը ժամանել է Հարավային Կորեա՝ զորավարժություններ անցկացնելու

Միացյալ Նահանգներ

Ամերիկյան ավիակիր նավը ժամանել է Հարավային Կորեա՝ զորավարժություններ անցկացնելու

ՀՀ ՊՆ-ն սուտ է որակում Ադրբեջանի հայտարարությունը հայկական կողմից  hրադադարի խախտման վերաբերյալ

Ադրբեջան

ՀՀ ՊՆ-ն սուտ է որակում Ադրբեջանի հայտարարությունը հայկական կողմից hրադադարի խախտման վերաբերյալ

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում