Հասարակական

Երրորդ զորամիավորման զորամասը նախապատրաստվել է մարտական հերթապահությանը

1 րոպեի ընթերցում

Երրորդ զորամիավորման զորամասը նախապատրաստվել է մարտական հերթապահությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անցկացվել է շարային ստուգատես, ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողերի պատրաստվածության աստիճանը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել են անձնակազմին մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում