Տնտեսություն

ՀՀ֊ն պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության. Նիկոլ Փաշինյան

6 րոպեի ընթերցում

ԱԼՄԱԹԻ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրագործման գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ալմաթի քաղաքից, այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ողջունում ենք այսօրվա նիստի շրջանակում Թվային համաժողովի անցկացումը, որին ես սիրով մասնակցեցի: Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կարևոր ներդրում կունենա մեր երկրների միջև՝ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության առաջնահերթ ուղղությունները և արդյունավետ գործիքակազմը որոշելու հարցում: Այս թեմայի համատեքստում գոհունակությամբ կցանկանայի նշել «Ճամփորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածի փորձնական ծրագրի հաջող մեկնարկը: Փետրվարի 1-ին մեկնարկած այս նախագիծը թույլ տվեց մեզ գտնել փոխընդունելի լուծումներ Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ, ինչը բավական կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նկատեց, որ այս նախագիծը կարևոր է նաև կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու առումով և կարևոր տեղ է զբաղեցնում համավարակի դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցառումների շարքում:

Անդրադառնալով այլ թեմաների՝ ՀՀ վարչապետը նշեց, որ ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործումը կարող է արդյունավետ գործարկվել՝ երրորդ երկրներից աճող ներմուծման կամ անբարեխիղճ մրցակցության բացասական ազդեցությունիցհայրենական արտադրողներինպաշտպանելու համար:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հայկական կողմը պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության` նշված միջոցների կիրառման առումով ընդհանուր մոտեցում մշակելու ուղիների որոնման նպատակով:

Նիկոլ Փաշինյանը նաև հարկ է համարում դիտարկել գործող միջազգային պայմանագրերին համապատասխան ԵԱՏՄ տարածքում արձագանքման միջոցառումների մեխանիզմի մշակման և ներդրման հնարավորությունը:

«Մենք մեծապես կարևորում ենք այն գնահատականները և եզրակացությունները, որոնք ներկայացված են «ԵԱՏՄ անդամ երկրներում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկների մասին» զեկույցում: Վստահ եմ, որ դրանք օգտակար են մեր երկրների ֆինանսատնտեսական իրավիճակը վերլուծելու և դրա շարժի ուղղությունները կանխատեսելու տեսանկյունից:

Եվ, վերջիվերջո, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն կառուցողական մոտեցման համար, որ ԵԱՏՄ երկրների կողմից ցուցաբերվեց սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը վերանայելու Հայաստանի նախաձեռնությանը: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքներին ու ծառայություններին սակագնային արտոնությունների տրամադրման հարցն արդեն ընդգրկվել է մեր կազմակերպության օրակարգում և մոտ ապագայում համապատասխան լուծում կստանա՝ մեր ընդունած չափորոշիչների հիման վրա»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների քննարկման առանցքում է

Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների վերացման հարցը,հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործման մոտեցումները,մակրոտնտեսական իրավիճակը, միության երկրների տնտեսական կայուն զարգացմանն ուղղված առաջարկները։Նախատեսվում է հաստատել անդամ պետություններում անասնաբուծության ոլորտում բուծման աշխատանքների համակարգման և վերլուծության գործընթացի աջակցման կարգը:

Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի խոսքով, իրենց նախագահության ժամանակահատվածում առանցքային են լինելու տարբեր ուղղություններ՝ հիմքում ունենալով ԵԱՏՄ փորձը։

«Ընդհանուր ԵԱՏՄ֊ ի շուկայի հասանելիությունը դառնում է խիստ անհրաժեշտ։ Կարևոր է ջանքերն ուղղել ապրանքների սահուն տեղաշարժն ավելի արդյունավետ կազմակերպելու գործընթացին։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել թվայնացման օրակարգը։ Անհրաժեշտ է խթանել թվային նախաձեռնությունները՝ բացահայտելով եղած ներուժը»,-ասաց Ղազախստանի վարչապետը։

Կարևորելով միության և երրորդ երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, Ասկար Մամինը նշեց, որ պետք է ակտիվ գործել այդ ուղղությամբ։

2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:

Հայերեն العربية English Français Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն