ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթերի վերագործարկումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Ճամփորդում եմ առանց covid-19» ծրագրին և դրա իրականացման ընթացքին՝ նշելով, որ Հայաստան ժամանողների մեծ թիվ է գրանցվել: «Սա տնտեսական գործոն է, որովհետև նախորդ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր ցանկացել են գալ Հայաստան, չեն ունեցել այդ հնարավորությունը ու հիմա, երբ Ռուսաստանի հետ հաղորդակցությունը բացվել է, սպասվում է, որ Հայաստան կժամանեն մեր հայրենակիցները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

ՓոխվարչապետՄհեր Գրիգորյանը նկատեց, որ ճամփորդելու այն մոդելը, որ պայմանավորվել էին ռուս ու բելառուս գործընկերների հետ, մեկամսյա պիլոտային ծրագիր էր համարվում, բայցերեկվա որոշմամբ՝ այլևս մեկ ամսվա խնդիրը դուրս է եկել։ «Փետրվարի 15-ից ունենալու ենք երկու ուղղությամբ չորս կանոնավոր չվերթ։ Այս երեք օրվա ընթացքում Հայաստանից մեկնել է 3900, Հայաստան եկել է 3400 մարդ», - ասաց նա՝ ավելացնելով, որ հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, իսկ հայկական անձնագրով Հայաստան ժամանածների թիվը՝ 1263։

Անդրադառնալով այն քաղաքացիների խնդրին, որոնք մեկնել էին ՌԴ ու հետ վերադարձել ծագած խնդիրների պատճառով՝ Գրիգորյանը նշեց, որ խնդիրը կապ չունի ծրագրի հավելվածի հետ:

«Ըստ նախնական տվյալների՝ այդ մարդիկ մեկնել են Ռուսաստան թղթային QR կոդով, որը կասկածներ է առաջացրել ռուս սահմանապահների մոտ։ Մենք, ըստ հնարավորությունների, կօժանդակենք, որ այդ խնդիրները լուծվեն», - ասաց փոխվարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց անհրաժեշտ հաղորդակցություն ծավալել՝ քաղաքացիներին հավելվածի մասին լիարժեք տեղեկատվությունը հասցնելու համար: Վարչապետի համոզմամբ՝ կանոնավոր չվերթերի վերականգնումը նոր ազդակ կհաղորդի նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:

Հայերեն العربية English Русский

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո