Տարածաշրջանային

Վրաստանում կորոնավիրուսի սահմանափակումները դժգոհություն է առաջացրել. ռեստորանները սպառնում են բացվել

2 րոպեի ընթերցում

Վրաստանում կորոնավիրուսի սահմանափակումները դժգոհություն է առաջացրել. ռեստորանները սպառնում են բացվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել է ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների որոշմանը, այն է՝ բացել օբյեկտները շաբաթ օրը չսպասելով կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակման չեղարկմանը:

«Անհնազանդությունը, օրենքի խախտումը, օրենքի պահպանությանն ընդդիմանալը անընդունելի է, սրան կհետևի խիստ արձագանք: Իմ խնդրանքն ու հույսն է, որ նման սխալ, ապօրինի քայլի չեն դիմի ու չեն բարդացնի մեր միջև եղած երկխոսությունը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, հայտարարել է Թուրնավան:

Վրաստանի ռեստորանների ասոցիացիայի հիմնադիր Շոթա Բուրջանաձեն հայտարարել էր, որ շաբաթ օրը ռեստորանները կբացվեն՝ իրենց իսկ որոշմամբ:

Միջգերատեսչական խորհրդի սահմանափակումները վերացնելու փուլային համակարգի համաձայն, երկրի ողջ մասշտաբով ռեստորաններն ու սննդի օբյեկտները, այդ թվում՝ հյուրանոցները, աշխատանքը պիտի շարունակեն միայն տուն տանելու ու առաքման ծառայություններով:

Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները, սակայն, պահանջում են բացել ռեստորանները, որպես բողոքի նշանմինչև200 ռեստորան հունվարի30-ին առհասարակ դադարեցրել էր աշխատանքը24 ժամով:

Վրաստանում փետրվարի 3-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 688 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը երկրում 259 897 է, ինչը Հայաստանի համեմատ ավելի է գրեթե 100 հազարով: Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմել է 167 հազար 421:

Վրաստանում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 251 հազար 77 մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 3 221:

Հայաստանում վերջին օրվա ընթացքում արձանագրվել է մահվան 7 դեպք. ընդհանուր դեպքերի թիվը՝ 3096:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում