Տարածաշրջանային

Հայտնի է, թե որքան է գնահատվում Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է, թե որքան է գնահատվում Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ամենահարուստ մարդու՝ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը գնահատվում է 5,67 մլրդ դոլար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Bloomberg-ը:

Bloomberg Billionaires Indexվարկանշային աղյուսակում աշխարհի հարուստների ցանկում Իվանիշվիլին զբաղեցնում է 458-րդ տեղը: Նշվում է, որ անցյալ տարի Իվանիշվիլիի կարողությունը չի փոխվել, մինչդեռ հունվարին այն նվազել է 25 մլն դոլարով:

Գործակալության տվյալներով՝ գործարարի միջոցները ներդրվել են տարբեր ոլորտներում աշխատող ընկերություններում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախքան քաղաքականությունից հեռանալը, «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիրն իր կարողության մեծ մասը փոխանցել է իր բարեգործական հիմնադրամի հաշվին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում