Մշակույթ

Կլոր սեղանի շրջանակում ներկայացվեցին իրանցի և հայ կանանց գիտամշակութային ոլորտի ձեռքբերումները

4 րոպեի ընթերցում

Կլոր սեղանի շրջանակում ներկայացվեցին իրանցի և հայ կանանց գիտամշակութային ոլորտի ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստի, մշակույթի և գիտության ոլորտի զարգացման գործում իրանցի և հայ կանանց ունեցած ներդրումն ու գրանցած հաջողությունները ներկայացնելու նպատակով փետրվարի 3-ին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Իրանցի և հայ կանանց գիտամշակութային ձեռքբերումները» խորագրով միջոցառումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունն իրականացվեց Իրանում կանանց և մայրության օրվան, Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակին նվիրված «Այգաբացի տասնօրյակի» (դահեյե ֆաջրի) 42-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:

Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդ Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային ընդգծեց, որ Իրանում կանայք մշտապես ակտիվ են եղել տարբեր ոլորտներում, ծավալել են և՛ հասարակական, և՛ մշակութային գործունեություն: Նրանց՝ տարբեր ոլորտներում ներկայացվածությունն էլ ավելի է մեծացել հատկապես վերջին տարիներին:

«Ցավոք, հաճախ քաղաքականություն է տարվում, որ աշխարհում Իրանը սխալ ներկայացվի, թյուր պատկերացում ստեղծվի Իրանում ապրող կանանց դերի, իրավունքների, ազատության մասին: Եթե քառասուն տարի առաջ իրանցի կանանց միայն 6 տոկոսն էր բարձրագույն կրթություն ստանում, ապա այժմ՝ 40 տոկոսը, ինչը վատ ցուցիչ չէ»,- շեշտեց Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային:

Նրա խոսքով՝ Իսլամական Հեղափոխությունը հիմնականում ներկայացվում է որպես հետընթաց, այնինչ Իրանում հենց հեղափոխությունից հետո են ձեռքբերումներ գրանցվել բոլոր բնագավառներում: Իսլամական հեղափոխությունից հետո զգալի է կանանց առաջընթացը հատկապես գրականության և կինեմատոգրաֆի ոլորտում:

ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդի համոզմամբ՝ Հայաստանն ու Իրանը մշակութային հարուստ պատմություն ունեցող երկրներ են և երկխոսություն իրականացնելու լուրջ ներուժ ունեն, և այդ երկխոսությամբ կարող են խաղաղություն բերել տարածաշրջանին: «Ցանկացանք և՛ լսել հայ կանանց, և՛ ներկայացնել իրանցի կանանց նվաճումները՝ համատեղ ուժերով նպաստելով մշակույթի հաղթանակին»,-եզրափակեց նա:

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանն էլ տեղեկացրեց, որ միջոցառմանը ներկայացրել են նկարչուհիներ Նինա Աղավելյանի և Սուսաննա Ավանեսյանի կտավները, որոնք հրաշալի նկարչուհիներ են ու բազմիցս հանդես են եկել անհատական ցուցահանդեսներով: Իրանցի ստեղծագործողների հետ կապ հաստատեցին հեռավար ձևաչափով:

«Ցավալի է, որ մենք Իրանում ապրող ու ստեղծագործող մեր հայրենակիցների մասին շատ բան չգիտենք և հենց նման միջոցառումների շնորհիվ ենք կարողանում կապ հաստատել նրանց հետ, ճանաչել նրանց գործունեությունը: Պարզվում է՝ Իրանում կան հայեր, որոնք ընդգրկված են նրանց պետական համակարգում՝ սկսած Շահ Աբասի ժամանակներից: Այն ժամանակ գանձատան ղեկավարը հայ է եղել: Մուշտակագործության, ոսկու առևտուրը հայերին է պատկանել: Մենք այս ամենն իմացել ենք Կապուտիկյանի գրականությունից, իսկ այս կապերի շնորհիվ կարող ենք ավելին իմանալ Իրանում հայ համայնքի մասին»,- ընդգծեց Դեմիրճյանը:

Միջոցառումն իրականացրեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնն ու Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Մշակույթ

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Հայտնի են  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Մշակույթ

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Մշակույթ

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում