Մարզային

Նախորդ տարվա հունվարի համեմատ Գեղարքունիքում այս տարվա հունվարի ծնունդներն ավելացել են

1 րոպեի ընթերցում

Նախորդ տարվա հունվարի համեմատ Գեղարքունիքում այս տարվա հունվարի ծնունդներն ավելացել են

ԳԱՎԱՌ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի հունվար ամսին ծնվել է 173 երեխա՝ 92 տղա, 81 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, նախորդ տարվա հունվար ամսին գրանցված ծնունդների համեմատ այս տարի մարզի բուժհաստատւթյուններում ծնված երեխաների թիվն ավելին է եղել 40-ով։ 106 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 33 երեխա՝ Գավառի , 17 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 11 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 6 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում