ԱԺ-ն քննարկում է 4 կառույցների միավորմամբ միասնական սոցիալական ծառայության մարմին ստեղծելու նախագիծ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառաարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել միասնական սոցիալական ծառայության մարմին՝ գործող 4 մարմինների միավորմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նրա խոսքով՝ նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բանագավառում կառավարության որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավաում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականություն, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա: Մասնավորապես, համաձայն կառավարության ծրագրի, սահմանված է, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև սոցծառայությունների որակը:

«Գործող կարգավորումներով՝ 2021-ի ապրիլի 1-ից պետք է ներդրվեր ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ՝ մասնավորապես, ստեղծելով ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ՝ սոցիալական պաշտպանության ոլորտի 4 մարմիններից 3-ի՝ նախարարության բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների և մարզային ենթակայության սոցիալական աջակցության գործակալությունների ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության բաժինների հիմքի վրա: Սակայն վերջինիս կազմում նախատեսված չէ ներառել նախարարության ենթակա մարմինը՝ սոցիալական ապահովության ծառայությունը, որը նախատեսված էր անել հաջորդ փուլում: Առաջարկվում է բոլոր 4 կառույցները միանգամից միավորել և ստեղծել միասնական սոցիալական ծառայություն՝ գործող սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա, որը հնարավորություն կտա նշված պրոցեսն իրականացնել ավելի սահուն և արդյունավետ»,-ասաց նախարարը:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը