Վրաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերը շարունակում են աճել՝ անցնելով 3 հազար 200-ը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 2-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 858 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 259 209 է, ինչը Հայաստանի համեմատ ավելի է գրեթե 100 հազարով: Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմել է 167 հազար 231:

Վրաստանում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 250 հազար 289 մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3 208:

Հայաստանում վերջին օրվա ընթացքում արձանագրվել է մահվան 5 դեպք. ընդհանուր դեպքերի թիվը հասնելով 3 հազար 89-ի:

Վրաստանի Հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն անդրադարձել է սահմանափակումների վերացման հերթականությանը: Ըստ Իմնաձեի՝ «պարետային ժամը» կչեղարկվի ամենավերջում: Իմնաձեի խոսքով՝ կշեռքի մի նժարին առողջությունն է ու կյանքը, մյուսին՝ վրացական սովորական ապրելակերպը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին Առողջապահության նախարարություն կատարած այցի ընթացքում նշել էր, որ կառավարությունը պատվով է դիմակայել նոր տիպի կորոնավիրուսի համավարակին և այսօր էլ միջազգային չափանիշներով մեր երկիրն ունի կառավարելի իրավիճակ:

«Ուզում եմ հատկապես հիշեցնել, որովհետև հիմա այդ դրվագի մասին, ըստ էության, մոռացվել է, որ կար ժամանակ, երբ մեզ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ի ցույց էին դնում այլ երկրներ, ասելով, որ ահա տեսեք, թե ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ, դուք կորոնավիրուսի դեմ պայքարել չգիտեք: Բայց մենք վստահ էինք, որ գնում ենք հավասարակշռված ճանապարհով: Հիմա, երբ մեր ասածն իրականության մեջ արդարացել է, մեզ այլևս ի ցույց չեն դնում այդ երկրները, ոչ էլ մեզ են ի ցույց դնում այդ երկրներին: Իհարկե, կորոնավիրուսն անկանխատեսելի բան է և, ըստ էության, կանխատեսումներն ամենատարբեր են, սկսած նրանից, որ կունենանք 3-րդ, 4-րդ, 5-րդ ալիք, վերջացրած նրանով, որ երևի թե պատվաստանյութը ժամանակին տեղ կհասնի, այն առումով, որ արդյունավետ կգտնվի»,- նշել էր կառավարության ղեկավարը:

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը