ՄԻԵԴ-ը քննարկում է Ադրբեջանի խախտումները ԵԽ նախարարների կոմիտե տեղափոխելու հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կառավարությունը կոպտորեն խախտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գերիների հարցով միջանկյալ միջոցների պայմանների կատարումը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունն անընդհատ բարձրաձայնում է այդ խախտումների մասին՝ Ադրբեջանի նկատմամբ ճշնումներն ավելացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Այս փուլում դատարանն արդեն քննարկում է հարցը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե տեղափոխելու հնարավորությունը. այն տանում է դեպի քաղաքական մարմին՝ նաև հիմք ընդունելով հանգամանքը, որ Ադրբեջանը շատ վատ է համագործակցում կամ առհասարակ չի համագործակցում դատարանի հետ և չի տրամադրում տեղեկատվություն: Եթե Ադրբեջանը գերիների վերաբերյալ ինչ-որ բան ուղարկում է, ապա ուղարկում է բավականին կցկտուր, ոչ ամբողջական, առանց մանրամասնությունների: Այդ պատճառով մենք էլ ենք անընդհատ պնդում, որպեսզի դատարանը հարցը տեղափոխի նախարարների կոմիտեի օրակարգ, որովհետև, կարծում ենք` ժամանակն է, որ գերիների հարցը այդ հարթակում քննարկվի»,- ընդգծեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ այդ հարթակում Ադրբեջանի նկատմամբ ճշնումներն էլ ավելին կլինեն:

Հարցին, թե ինչու է Ադրբեջանը փորձում գերիներին ներկայացնել որպես ահաբեկիչ, նրանք փորձում են ձգձգել գործընթացը, թե այլ մտադրություններ կան, Կիրակոսյանը պատասխանեց, որ դա Ադրբեջանի մարտավարությունն է` գերիներին ներկայացնելով որպես ահաբեկիչ փորձում են «արդարացնել» իրավական գործընթացի ձգձգումը: Ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի` նման քայլերով Ադրբեջանը փորձում է նաև միջազգային հանրությանը ներկայանալ «զոհի» կարգավիճակով, ինչն աբսուրդ է համարում:

«Դա աբսուրդին հասնող փորձ է, իրավական առումով որևէ քննադատության չդիմացող: Նման բան բացարձակապես չկա և ակնհայտ է, որ իրենք փորձում են նմանատիպ վարքագծով կասկածներն իրենցից վանել, որովհետև իրենք են ամբողջ պատերազմի ընթացքում օգտագործել վարձկաններ, ծայրահեղ ահաբեկչական խմբավորումներ և այլն, հիմա իրենք խոսում են ահաբեկիչների մասին: Կարծում եմ` տակտիկա է ուշադրությունը շեղելու համար, որը չի ստացվի»,- եզրափակեց Կիրակոսյանը:

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը