Հաշվետվությունների էլեկտրոնային համակարգը խնդիրներ է ունենում. ՊԵԿ-ի պարզաբանումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկ վճարողները դժգոհություններ են ունենում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից: Ծանրաբեռնվածության պատճառով համակարգը խնդիրներ է առաջացնում: Դժգոհությունների հասցեատեր Պետական եկամուտների կոմիտեն տեղյակ է խնդրի մասին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշեց, որ տնտեսավարողները իրավացի են:

«Երբ մոտենում է հաշվետվությունների ներկայացման ժամկետը, մեզ մոտ՝ տվյալների մշակման համակարգի, սերվերների վրա որոշակի ծանրաբեռնվածություն է առաջնում: Արդյունքում՝ որոշակի դժվարություններ են ունենում հարկ վճարողները: Տնտեսավարողների մտահոգությունը տեղին է, մենք նույնպես ստանում ենք նման բողոքներ, դիմումներ: Ասեմ, որ այդ համակարգերը ներդրվել են 2014 թվականից, և մինչ օրս ընթացիկ սպասարկում է իրականացվել: Գաղտնիք չէ, թե տեղեկատվական ինչ մեծ հոսք կա, գաղտնիք չէ, թե յուրաքանչյուր տարի որքան է ավելանում էլեկտրոնային ծառայությունների քանակը: Այս ամենը բերում է լուրջ ծանրաբեռնվածություն սերվերի վրա: Օրինակ՝ ՀԴՄ կտրոնների քանակը տարվա կտրվածքով 40-50 տոկոս աճ է ունենում: Այդ ամբողջ տեղեկությունը հավաքվում է, կուտակվում է»,- ասաց Աշոտ Մուրադյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը նկատեց, որ մյուս կողմից՝ նշված խնդրում իր ազդեցությունն ունի հարկ վճարողների վարքագիծը: Մասնավորապես այն, որ շատերը հաշվետվությունների ներկայացման գործընթացը թողնում են ամենավերջին օրվան:

«Մենք սիրում ենք գործը թողնել վերջին օրվան: Ամսի 18-ին, 19-ին, 20-ին, որոնք վերջնաժամկետի օրեր են, ստանում ենք մեր ամբողջ հաշվետվությունների գերակշիռ մասը: 2021 թվականի հունվարի վերը նշված օրերին, հաշվետվություններ՝ հաշվարկային փաստաղթեր, ՀԴՄ կտրոններ, մեկ օրում ունեցել ենք 1.5 մլն դիմում: Ծավալը պատկերացրեք, այսքան հարցումներ են կատարվում: Մենք հորդորում ենք հարկ վճարողներին հնարավորինս շուտ ներկայացնել հաշվետվությունները, չթողնել վերջին օրվան»,-ասաց նա:

ՊԵԿ նախագահի տեղակալը վստահեցրեց, որ սերվերների թամացումը, ռեսուրսների հզորացումն իրենց առաջնահերթությունն է: Իրենք դա խիստ անհրաժեշտութուն են համարում:

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին