Մշակույթ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համերգ կնվիրի Հարություն Թոփիկյանի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համերգ կնվիրի Հարություն Թոփիկյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի հիշատակը հարգելու նպատակով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը նրան նվիրված համերգ կկազմակերպի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիշատակի երեկոն տեղի կունենա փետրվարի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Երգչախումբը ելույթ կունենա խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ: Ծրագրում՝ Կոմիտաս, «Բեռլինյան պատարագ»: Հոգևոր խմբերգեր. «Ամեն: Հայր Սուրբ», «Խորհուրդ խորին», «Սուրբ, սուրբ», «Աստուածածին երկնային», «Հաւուն, հաւուն», մենակատար՝ Ջեննի Նազարյան Ola Gjeilo - «Northern Lights» (Բևեռափայլ) պրեմիերա, Յո. Ս. Բախ –հատվածներ Սի մինոր սյուիտից՝ «Bourree», «Menuet», «Badinerie»: Մշակումը՝ Քրիստինա Ոսկանյանի) պրեմիերա:

Հարություն Թոփիկյանը մահացել է կորոնավիրուսից 2020-ի հոկտեմբերի 26-ին կյանքի 69-րդ տարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում