Հասարակական

Սերժ Սարգսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստի պատասխանը բացասական է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը:

«Նախագահ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով և հունվարի 17-ից գտնվում էր կարանտինի մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում