Մշակույթ

Միջազգային համբավ ունեցող դաշնակահար Աշոտ Խաչատրյանն առաջին անգամ ելույթ կունենա Ֆիլհարմոնիկի հետ

2 րոպեի ընթերցում

Միջազգային համբավ ունեցող դաշնակահար Աշոտ Խաչատրյանն առաջին անգամ ելույթ կունենա Ֆիլհարմոնիկի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմատներով արցախցի` բելգիաբնակ դաշնակահար Աշոտ Խաչատրյանը փետրվարի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ ելույթ կունենաՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արմատներով արցախցի Աշոտ Խաչատուրյանը մինչ այդ ընկերների հետ փետրվարի 2-ին հանդես կգա կամերայինբարեգործական համերգով, որի հասույթով ձեռք կբերվի դաշնամուր Ստեփանակերտի երաժշտական դպրոցի համար:

Փետրվարի 4-ին սիմֆոնիկ համերգին կհնչի Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, որը Բեթհովենի և առհասարակ այս ժանրի լավագույն ստեղծագործություններից է: Այն մեծ ճանաչում է վայելել դեռ կոմպոզիտորի կյանքի օրոք և 250 տարի անց էլ դասվում է ամենահաճախ կատարվող ստեղծագործությունների շարքը: Կհնչի նաև Թիվ 2-րդ սիմֆոնիան՝ Բեթհովենի վաղ շրջանի ամենակատարյալ ստեղծագործություններից մեկը: Համերգը կղեկավարի ՀԱՖն գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Համերգի մենակատար Աշոտ Խաչատուրյանը հայտնի է դաշնամուրային բարդագույն երկերի ուրույն ևվիրտուոզ մեկնաբանությամբ: Նա Ս. Ռախմանինովի (2006) և Մարթա Արգերիխի անվան մրցույթների (2007) առաջին, ինչպես նաև Top of the World (2011) և Concours d’Epinal (2013) մրցույթների մրցանակակիր է: Ելույթ է ունեցել BBC Radio-ում՝ Լոնդոնի կամերային, Նորվեգիայի ռադիոյի, Eighteenth Century, Բազելի սիմֆոնիկ, Վալոնի թագավորական կամերային նվագախմբերի հետ՝ անվանի դիրիժորներ Յան Կեյերսի, Ռոդոլֆո Ֆիշերի, Ավգուստին Դումայի, Դանիելե Գատիի, Թոմաս Զոնդեգարդի, Քրիստոֆեր Ուորեն-Գրինի և այլոց ղեկավարությամբ:

2018 թվականին հիմնադրել է Իզայիի անվան միջազգային երաժշտական փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարն է մինչ օրս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում