Մշակույթ

Պետական ջազ-նվագախումբը համերգով կներկայացնի 20-րդ դարի լավագույն հեղինակների գործերը

1 րոպեի ընթերցում

Պետական ջազ-նվագախումբը համերգով կներկայացնի 20-րդ դարի լավագույն հեղինակների գործերը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ փետրվարի 19-ին համերգային ծրագրով երաժշտական ճանապարհորդություն կկատարի դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ-նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Retro Jazz համերգը տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում:

Երեկոյին հնչելու են

Դյուկ Էլլինգտոնի, Գլեն Միլլերի, Թոմի Դորսիի, Քաունթ Բեյսիի, Արտեմի Այվազյանի ստեղծագործությունները:

«Ամեն նորը լավ մոռացված հինն է.

հետադարձ հայացք անցյալին եզակի հնարավորություն նորը, ժամանակակիցը հայտնաբերելու, այն իմաստավորելու հնի վերագնահատման շնորհիվ»,- ասվում է նվագախմբի տարածած հաղոñդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում