ԳԱԱ նախագահը գիտության զարգացման համար մատնանշեց լուծում պահանջող խնդիրները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գիտության զարգացման համար կարևորեց մի շարք խնդիրներին լուծում տալը՝ այդ թվում անհրաժեշտ ֆինանսավորման, համապատասխան կադրային ներուժի ապահովման և այլն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նման տեսակետ հայտնեց «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներում:

Նա նշեց, որ հաշվի առնելով 2020-ին տեղի ունեցած աղետալի երևույթները, պետք է փոխել կյանքի ընթացքը: «Ապրել նորովի, չկրկնել նախկինում թույլ տված սխալները: Դա հնարավոր է միայն գիտության զարգացման միջոցով: Ապագա գլոբալ մարտահրավերներին դիմակայելու պայմանը զարգացած գիտություն ունենալն է: 2020-ի 44-օրյա պատերազմը շատ մեկնաբանններ անվանում են 5-րդ սերնդի պատերազմ: Այս պատերազմում մեր զոհերի, կորուստների թվի 90 տոկոսը պայմանավորված էր թշնամու տեխնոլոգիական առավելությամբ»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա լսել է, որ Թուրքիայում «Բայրաքթարներ» ստեղծելու համար ծախսել են մոտ 270 մլն դոլար: «Այդ 270 միլիոն-ը մեր գիտությանը 10 տարվա ընթացքում հատկացված միջոցներն են»,-նշեց ԳԱԱ նախագահը:

Մարտիրոսյանն առանձնացրեց այն խնդիրները, որոնց լուծումը, ըստ իրեն, կբերեն գիտության զարգացմանը, տեխնոլոգիաների զարգացմանը, ինչը հնարավորություն կտա ունենալ զարգացած տնտեսություն, պաշտպանության ավելի բարձր մակարդակ: «Զարգացած գիտություն ունենալը պահանջում է հետևյալ կարևոր խնդիրների լուծումը. անհրաժեշտ ֆինանսավորում, համապատասխան կադրային ներուժ, բարձր մակարդակի միջազգային համագործակցություն և, վերջապես, գիտական բարձր մակարդակին համապատասխանող պետական պատվեր»,-ասաց նա:

Մարտիրոսյանի խոսքով՝ երկար տարիներ գիտությանը հատկացվող միջոցները կազմում են ՀՆԱ-ի 0.25 տոկոսը: Ըստ նրա՝ այս միջոցներով ոչ թե ֆինանասվորվել է գիտությունը, այլ այդ միջոցները տրամադրվել են՝ ընդամենը պահպանելու այն գիտական կազմակերպությունները, որոնք խորհրդային շրջանում զբաղվում էին գիտությամբ:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում