Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց պատերազմի վերջում Շուշիում ստեղծված իրավիճակից
1 րոպեի ընթերցում
![Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց պատերազմի վերջում Շուշիում ստեղծված իրավիճակից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/02/1042002.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի վերջին երեք օրվա ընթացքում Շուշիում առկա իրավիճակը մի քանի անգամ կտրուկ փոխվել է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 1-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատերազմի ընթացքում Տեղեկատվական միասնական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը:
«Ինձ համար Շուշիում շատ բաներ անհասկանալի են: Ամսի (նոյեմբերի- խմբ.) 6-ին ես եղել եմ Շուշիում, ամսի 7-ին, 8-ին և 9-ին իրավիճակը տրամագծորեն մի քանի անգամ կտրուկ փոխվել է Շուշիում՝ ըստ ՊՆ տեղեկությունների»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ ուսումնասիրում է պատերազմի առանձին դրվագները, և կան շատ մարտական դրվագներ, որոնք իր համար անհասկանալի են: