Մշակույթ

Կկայանա «Երաժշտական շաբաթ կոնսերվատորիայում» առաջին փառատոնը

1 րոպեի ընթերցում

Կկայանա «Երաժշտական շաբաթ կոնսերվատորիայում» առաջին փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում փետրվարի 2-8-ը կկայանա «Երաժշտական շաբաթ կոնսերվատորիայում» առաջին փառատոնը։ Փառատոնը կմեկնարկի «Կայթ» խմբի մենահամերգով։

«Փառատոնին մասնակցում են ճանաչված երաժիշտներ ու երաժշտախմբեր, աա դրանք. Dave Geodakyan Sextet, Silent Duo, Արմեն Մանուկյան, Personal Opinion, Նորայր Քարտաշյան և «Մենուա», Arm Strong Dixie»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում են կոնսերվատորիայի հասարակայնության հետ կապերի բաժնից

Փառատոնի մասնակիցները համախմբվել են մեկ գաղափարի շուրջ, այն է՝ մշակույթով և հատկապես երաժշտությամբ խաղաղեցնել ունկնդրի հոգեկան աշխարհը, հայացքը դարձյալ վեր բարձրացնելու ու ապագայի հանդեպ հավատով լցվելու գիտակցությունը, քաջալերել հայ երաժիշտներին, ինչպես նաև ակտիվացնել մայրաքաղաքի երաժշտական կյանքը:

Համերգները տեղի կունենան ԵՊԿ Ակուստիկ լաբորատորիայում։ Փառատոնի մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ։

Փառատոնի գործընկերներն են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում