ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հնարավոր է համարում խաղերն առանց հանդիսական անցկացնելը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է խաղերի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը: Եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով որոշում կայացվի Օլիմպիական խաղերն առանց հանդիսականի անցկացնել, ապա կազմակերպիչները նպատակ ունենք վիրտուալ իրականության միջոցով ներկայության պատրանք ստեղծել:
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի իշխանությունները մտադիր են Օլիմպիական խաղերի ընթացքում մոտ 10 հազար բուժաշխատողների ներգրավվել խաղերի անցկացմանը:
2020 թվականիմարտի24-ին հայտնի դարձավ,որ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են:Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը`Տոկիո-2020:Դրանք կմեկնարկեն2021թվականիհուլիսի23-ին և կեզրափակվեն օգոստոսի8-ին:
Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):