Մշակույթ

Ֆիլհարմոնիկ նվագախումբը և դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը հանդես կգան բարեգործական համերգով

1 րոպեի ընթերցում

Ֆիլհարմոնիկ նվագախումբը և դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը հանդես կգան բարեգործական համերգով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և հանրահայտ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը կներկայանան բարեգործական համերգով, որի հասույթով հնարավոր կլինի դաշնամուր նվիրել պատերազմի օրերին հրետակոծված Ստեփանակերտի

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Musicians for Musicians երեկոն տեղի կունենա փետրվարի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Համերգին կմասնակցեն նաև ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը, կոնտրաբաս կնվագի

Հայկ Խաչատրյանը:

Կհնչեն Շուբերտի, Բեթհովենի ստեղծագործությունները:

Արմատներով արցախցի վիրտուոզ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը հանդես է գալիս աշխարհահռչակ բեմերում:

Հանդես է եկել BBC Radio-ում՝ Լոնդոնի կամերային և մի շարք հայտնի նվագախմբերի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում