Պաշտոնական

Արմեն Ղուլարյանն ազատվել է պաշտոնից. նա կնշանակվի քաղաքաշինության կոմիտեի նախագահ

1 րոպեի ընթերցում

Արմեն Ղուլարյանն ազատվել է պաշտոնից. նա կնշանակվի քաղաքաշինության կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Ղուլարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արմեն Ղուլարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

ՀՀ կառավարության հունվարի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված է Արմեն Ղուլարյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին հարցը:

2020թ. փետրվարի 27-ի ՀՀ կառավարության որոշմամբ Վահագն Վերմիշյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից:Վահագն Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրանքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում