Սպորտ

Ճապոնիայի կառավարությունը Տոկիոյի ՕԽ-ին կներգրավի մոտ 10 հազար բուժաշխատողների

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի կառավարությունը Տոկիոյի ՕԽ-ին կներգրավի մոտ 10 հազար բուժաշխատողների

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի իշխանությունները մտադիր են Օլիմպիական խաղերի ընթացքում մոտ 10 հազար բուժաշխատողների ներգրավվել խաղերի անցկացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ճապոնական ԶԼՄ-ները: Ճապոնական կառավարությունը հատուկ խաղերի անցկացման համար կառանձնացնի 10 հազար բժիշկների, որոնք խաղերի ընթացքում կցված կլինեն կազմկոմիտեին և կվերահսկեն կորոնավիրուսի տարածումը:

2020 թվականիմարտի24-ին հայտնի դարձավ,որ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են:Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը`Տոկիո-2020:Դրանք կմեկնարկեն2021թվականիհուլիսի23-ին և կեզրափակվեն օգոստոսի8-ին:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում