ՊԵԿ-ը հավաքագրումների ճշտված ցուցանիշի նկատմամբ 59 մլրդ դրամով գերակատարում է ունեցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեի մասին օրենքով 2020 թվականի համար նախատեսված էր 1 տրիլիոն 607 մլրդ դրամ եկամուտների համաքագրում, սակայն, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, տարվա ընթացքում ցուցանիշը ճշգրտվեց, նվազեցվեց մինչև 1 տրիլիոն 326 միլիարդի:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը նշեց, որ տարվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 385 մլրդ դրամ: Այսինքն՝ ճշտված ծրագրային ցուցանիշի նկատմամբ շուրջ 59 մլրդ դրամով գերակատարում է տեղի ունեցել: Այս ցուցանիշը, ըստ Կարեն Թամազյանի, 2019 թվականի հետ համադրելի չէ,քանի որ 2020 թվականի մարտից Հայաստանում կորոնավիրուսն ակտիվացավ՝ իր բոլոր հետևանքներով:

«Ասեմ, որ 2020 թվականին հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 138 մլրդ դրամ, որը նույնպես նախորդ տարի ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարն է: Այսինքն, եթե խոսենք ընդհանուր հավաքագրումից, ապա 1 տիրլիոն 523 միլիարդի չափով ՊԵԿ-ի կողմից ապահովվել է հարկային եկմաուտների և պետական տուրքերի գծով գումարներ, որից 138 միլիարդը վերադարձվել է հարկ վճարողներին, արդյունքում, վերջնական ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 385 մլրդ: Եթե խոսենք կառուցվածքի մասին, ապա ասեմ, որ 1000 խոշոր հարկատուները վճարել են նշված գումարի շուրջ 71.3 տոկոսը: Պետական եկամուտների ավելի քան 90 տոկոսը վճարվում է ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից»,- ասաց Կարեն Թամազյանը:

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին