Մշակույթ

Օպերային թատրոնը Գեղամ Գրիգորյանի հոբելյանի առթիվ տարին կսկսի «Անուշ» ներկայացմամբ 

1 րոպեի ընթերցում

Օպերային թատրոնը Գեղամ Գրիգորյանի հոբելյանի առթիվ տարին կսկսի «Անուշ» ներկայացմամբ 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը տարին կսկսի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերային ներկայացմամբ, որը երաժշտասերները կարող են վայելել հունվարի 31-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը նվիրվում է մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի 70-ամյա հոբելյանին:

«Մաեստրո Գեղամ Գրիգորյանը օպերային արվեստում իր արժեքներն է ստեղծել ու գրեթե կես դար աշխարհին մատուցել լավագույն դերերգերն ու նրբազգաց կատարումները, Գեղամ Գրիգորյան անունը սեպագրվել է 20-րդ դարի լավագույն 40 տենորների շարքում: Ներկայումս «Անուշ» օպերան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվում է Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ»,- թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում գրել է օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում