Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ԶՈՒ զորամասերից մեկում

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ԶՈՒ զորամասերից մեկում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հունվարի 20-ին ը եղել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասերից մեկում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վաղարշակ Հարությունյանը շրջել է զորամասի շենք շինություններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

Զորամասի հրամանատարությունը պաշտպանության նախարարին զեկուցել է ծառայության, վերափոխումների գործընթացի, ինչպես նաև նախատեսվող համալրումների մասին:

Վաղարշակ Հարությունյանը կարևորել է զորքերի և, մասնավորապես, հատուկ ջոկատայինների ամենօրյա պատրաստությունը և մարտունակության ամրապնդումը: Պաշտպանության նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև հրամանատարների պատրաստման հարցում բարձրագույն կրթության գործոնը` որպես առաջնահերթություն նշելով ուսումնառությունը լավագույն ռազմական ակադեմիաներում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում