Մարզային

Մարզային ճապարհներին իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

Մարզային ճապարհներին իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հունվարի 18-19-ին Գեղարքունիքի մարզում տեղացած ձյան պատճառով Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին դժվարանցանելի իրավիճակ է առաջացել, որը հաղթահարվում է սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող մաքրման եւ մշակման աշխատանքների շնորհիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության վարչության պետ Գեւորգ Խաչատրյանը, ձյան շերտը Գավառի, Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջաններում կազմել է 15-20, Մարտունու եւ Վարդենիսի տարածաշրջաններում՝ 30-40, բարձրլեռնային բնակավայրերում՝ մինչեւ 50 սանտիմետր։

«Ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներն ընթացել են հունվարի 18-ից եւ այժմ էլ ընթացքի մեջ են։ Հունվարի 20-ի կեսօրվա դրությամբ մաքրման եւ մշակման աշխատանքները ավարտվել են միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին, այժմ դրանք ընթանում են մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին։ Գործի են դրվել բոլոր տեխնիկական միջոցները։ Աշխատանքների ծավալը մեծ է Վարդենիսի տարածաշրջանում եւ բարձրլեռնային այն բնակավայրերում, որտեղ գրանցվել են ձյան առավելագույն տեղումներ։ Կարեւորն այն է, որ մարզում փակ ճանապարհներ չկան, իսկ դժվարանցանելի վիճակը օրվա ընթացքում հաղթահարվում է»,-հավաստեց Գեւորգ Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում