Մի շարք ապրանքների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից. ԱԺ-ն նախագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ միջանկյալ և կապիտալ սպառման մի շարք ապրանքների ներմուծման ժամանակ ևս սահմանին ավելացված արժեքի հարկ չգանձվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 81 կողմ, 2 ձեռնպահ ձայներ:

Հարկային օրենսգրքով կառավարությանը տրված է հնարավորություն՝ ներդրումային ծրագրերը խթանելու համար 3 տարով հետաձգել ներմուծված որոշ ապրանքների՝ սահմանին գանձվող ավելացված արժեքի հարկը՝ ծրագրի հավանության արժանանալու դեպքում: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ սակայն այս առումով խնդիր են ունենում, փաստացի ներդրումային ծրագիր իրականացնելիս գործարարի մոտ որոշակի անորոշություն է առաջանում. կառավարությունն արդյոք կհաստատի՞ ծրագիրը, թե ոչ: Այսպիսով` կառավարությունը որոշել է հստակություն մտցնել:

«Մենք նպատակահարմար ենք գտնում, որ այսուհետ ներդրումային ծրագրերի համար լինի շատ ավելի շատ հստակություն, և նախագծում ներառված միջանկյալ ու կապիտալ սպառման ապրանքների ներմուծման ժամանակ չգանձել ԱԱՀ: Սրա արդյունքում կրճատում են վարչարարությունը և մտցնում ենք շատ ավելի շատ հստակություն՝ ներդրումային ծրագիր իրականացնելու ժամանակ», -ասել էր Ավանեսյանը:

Այսպիսով, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա մի շարք ապրանքների ներմուծումը ևս կազատվի ավելացված արժեքի հարկից. հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Ցանկում ներառված ապրանքներից են քիմիական նյութերը, մորթիները, բրդյա եւ բամբակյա գործվածքները, թելերը:

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին