Հասարակական

Կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը սահմանող օրինագիծն ընդունվեց

1 րոպեի ընթերցում

Կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը սահմանող օրինագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը սահմանող օրինագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության մշակած նախագիծը ներկայացրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Նախագիծը նպատակ ունի ստեղծել իրավական հիմքեր կրթության ոլորտում տեղեկատվական կառավարման և վարչական ռեգիստրների վարման գործառույթների իրականացման համար, սահմանել մի շարք լիազորող նորմեր, որոնք, Սահմանադրության փոփոխությունից հետո անհրաժեշտ էր ամրագրել օրենքի մակարդակում, և վերաբերում են, մասնավորապես, լիցենզիայի, ներդիրի և լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերի սահմանմանը»,- նշել էր Անդրեասյանը:

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 84 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում