ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Սպեցիա»-ի դեմ խաղի «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ընտրած23 ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը:Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոմա»-ն կմրցի «Սպեցիա»-ի հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 19-ին` կեսգիշերն անց:
Հանդիպումը բաց կթողնեն դարպասապահ Անտոնի Միրանտեն, պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին և կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն: