Սպորտ

Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնը ներքին առաջնությունում հաղթանակն անսպասելի չի համարում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնը ներքին առաջնությունում հաղթանակն անսպասելի չի համարում

Հայաստանի շախմատի կանանց առաջնության չեմպիոն Սուսաննա Գաբոյանը ներքին առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ տոնած հաղթանակն անսպասելի չի համարում:

«Առաջին անգամն էր, որ Հայաստանի առաջնությանը մասնակցում էի առաջին համարով, քանի որ Մարիա Գևորգյանը չէր մասնակցում մրցաշարին: Ինձ համար այս տարվա առաջնությունում հաղթանակը շատ անսպասելի չէր: Սովորաբար առավել պարտավորեցնող է լինում, երբ վարկանիշով առաջինն ես լինում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Գաբոյանը:

Վերջինս շեշտեց նաև, որ Հայաստանի այս առաջնությունը լարվածությամբ չէր զիջում նախորդ տարիների մրցաշարերին և մինչև վերջին տուրը դեռևս հստակ չէր, թե ով կդառնա Հայաստանի չեմպիոն:

Հայաստանի կանանց 80-րդ առաջնության չեմպիոնն այս տարի դարձավ Սուսաննա Գաբոյանն, ով 9 հնարավորից հավաքեց 7 միավոր: 6,5 միավորով երկրորդ տեղում Աննա Խաչատրյանը և եռյակը 6 միավորով եզրափակեց Մարիամ Ավետիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում