Սպորտ

Սմբատ Լպուտյանը տպավորված է Հայաստանի շախմատի առաջնություններում երիտասարդների մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

Սմբատ Լպուտյանը տպավորված է Հայաստանի շախմատի առաջնություններում երիտասարդների մասնակցությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը գոհ է ներքին առաջնության արդյունքներից:

«Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունները շատ հետաքրքրիր են անցնում, քանի որ պայքարը շատ թեժ է լինում: Բոլորը մեկը մյուսին կարող են հաղթել: Այստեղ ի հայտ է գալիս, թե ինչպես ես նախապատրաստվել առաջնությանը: Երիտասարդները Հայաստանի առաջնությունում ուրախացրեցին իրենց մասնակցությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Լպուտյանը:

Վերջինս անդրադարձավ նաև կանանց առաջնությանը` ընդգծելով, որ Սուսաննա Գաբոյանին հաջողվեց պահպանել չեմպիոնությունը, ինչը ինքնին հազվադեպ երևույթ է:

Հայաստանի շախմատի 2025 թվականին առաջնություններում երկրի չեմպիոններ դարձան Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը: Վերջիններս ոսկե մեդալակիր էին դարձել նաև 2024 թվականին: Նրանք կընդգրկվեն Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնություններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում