Քաղաքականություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա կգտնվի նախագահ Բայդենի երդմնակալությանը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա կգտնվի նախագահ Բայդենի երդմնակալությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկա կգտնվի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին ԱՄՆ Կապիտոլիումում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի Հանրապետության կողմից կմասնակցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը»,- նշեց Նաղդալյանը:

ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը այլ երկրների ղեկավարներ չեն հրավիրվել: Միջոցառմանը մասնակցելու են միայն ԱՄՆ-ում օտարերկրյա ներկայացուցչությունների ղեկավարները։ Երդմնակալության կարգը թույլ չի տալիս այլ երկրների ղեկավարների մասնակցություն, դրան կարող են ներկա գտնվել միայն դեսպանները։

Թրամփը ևս հայտարարել է դրան չմասնակցելու իր մտադրության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում