Հայկական երկրորդ հեռուստաալիքը հայտարարել է ապագա ծրագրերի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից զրկված Հայկական երկրորդ հեռուստաալիքը հայտնել է, որ շարունակելու է գործունեությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայկական երկրորդ հեռուստաալիքը հաղորդագրություն է տարածել, որով հայտնել է, որ հունվարի 21-ից սկսած ալեհավաքի միջոցով այլևս հնարավոր չի լինի դիտել հեռուստաալիքի հաղորդումները: Հեռուստաալիքից հայտնում են, որ հունվարի 21-ից իրենց հաղորդումները հնարավոր կլինի դիտել միայն ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, ինչպիսիք են օրինակ, U-com-ը, Rostelecom-ը, Beeline-ը, Viva MTS-ը և մյուս բոլոր մալուխային ցանցերը:

Հեռուստաալիքի հաղորդումներին հնարավոր կլինի հետևել նաև YouTube-ի և «Ֆեյսբուք»-ի միջոցով:

Հեռուստաալիքը տարածած հաղորդագրությամբ նաև հայտնել է, որ բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար:

Հայերեն Русский

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր

Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը

Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի  տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին

Ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել հայ-վրացական հարաբերություններին. Փաշինյանի և Կոբախիձեի հայտարարություններն ամբողջությամբ

ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի

Ընթանում է Հայաստանում «Էրասմուս+» գրասենյակի կառավարման համար նոր կազմակերպության ընտրության գործընթացը