Քաղաքականություն

Վազգեն Մանուկյանը հանդիպում է Գյումրիի բնակիչների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է Գյումրիի բնակիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վազգեն Մանուկյանը իր ելույթում նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել նոր Կառավարություն, որը ի վիճակի կլինի երկիրը ոտքի կանգնեցնել և կայունացնել, որից հետո պետք է անցկացնել արտահերթ ընտրություններ:

«Թող ժողովուրդը որոշի, թե ինքը ինչ իշխանություն է ուզում, իսկ վարչապետը և իշխանությունները պետք է ապահովեն, որպեսզի ընտրությունները լինեն մաքուր»,- ասաց Մանուկյանը:

Ավելի վաղ ,«Հայրենիքի փրկության շարժում»-ը հայտարարություն էր տարածել, որ նախաձեռնել է մարզային այցելություններ:

«Սիրելի՛ գյումրեցիներ, մեզ համար կարևոր է ձեր մասնակցությունն այդ հանդիպմանը, որի ընթացքում հնարավորություն կունենաք ձեզ հուզող հարցերը քննարկել Վազգեն Մանուկյանի հետ»,-ասված էր տարածված հաղորդագրության մեջ:

Հայերեն

Վարչապետ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները

Մարտունի և Վարդենիս համայնքներում տեղի են ունեցել հանդիպումներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

Անտոնիո Գուտերեշը մտահոգված է ՄԱԿ-ի և այլ զարգացման ծրագրերում ԱՄՆ ֆինանսավորման կրճատումներով

Սաուդյան Արաբիան 90 միլիարդ դոլարի նախնական համաձայնագրեր է կնքել ամերիկյան ընկերությունների հետ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարը և սաները հանդիպել են Գեղարքունիքի մարզի դպրոցականների հետ

Չինաստանը դադարեցրել է ամերիկյան ընկերությունների նկատմամբ արտահանման վերահսկողության որոշ միջոցները

ԱՄՆ-ն և Կատարը 1.2 տրիլիոն դոլարի տնտեսական համաձայնագիր են կնքել