Մարզային

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

ԳՅՈՒՄՐԻ,15 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս փաստը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսյա Կիրակոսյանը։

Ըստ Արաքսյա Կիրակոսյանի՝ Տիգրան Պետրոսյանն իր հրաժարականի մասին լրագրողների հետ կխոսի ՀՀ կառավարության կողմից իր պաշտոնից ազատման որոշումը հաստատվելուց հետո։

Մինչ Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելը Տիգրան Պետրոսյանը 1998-2000թթ. եղել է համակարգչային կուրսերի դասընթացավար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Գյումրու մասնաճյուղում:

2003-2013 թթ. Շանթ ՀՌԸ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիր (2005-2008 թթ. դադարով):

2002-2017 թթ. դասախոսել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում: 2013-2016 թթ․ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգողն էր, 2014թվականից՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատուն:

2018 թվականից դասախոսում է Շիրակի Պետական Համալսարանում։

2019 թվականի փետրվարի 6-ից ՀՀ Շիրակի մարզպետն է: Տեխնիկական գիտությունների թեկնածու է։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում