Մարզային

Բայդենը Սամանտա Փաուերին առաջադրել Է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Բայդենը Սամանտա Փաուերին առաջադրել Է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերին առաջադրել Է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում: Այդ մասին ասված Է քաղաքական գործչի անցումային անձնախմբի՝ հունվարի 13-ին հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

50-ամյա Փաուերեը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցրել Է 2013-ից մինչեւ 2017 թվականը: «Փաուերն ուժեղ ձայն կլինի խոցվածների օգնության համար՝ ազդարարելով մարդկային առաջաընթացի եւ զարգացման նոր դարաշրջանի մասին, ինչպես նաեւ առաջ տանելով ամերիկյան շահերեն ամբողջ աշխարհում»,- բերված Է հայտարարության մեջ Բայդենի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում