Հասարակական

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննարկումը

1 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների փաթեթի քննարկումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` քննարկումը հետաձգվեց հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի բացակայության հիմքով:

«Պետք է քննարկեինք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների փաթեթը, բայց պարոն Դումանյանի և իմ միջև ձեռք է բերվել համաձայնություն` ևս 3 շաբաթով հետաձգելու հարցի քննարկումը, որովհետև նախագծի վրա հանձնաժողովն ու նախարարությունը դեռևս մեծ ծավալի աշխատանքներ են կատարում: Խնդրել եմ, որ օրենքի նախագիծը ներառվի հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում` հիմնական զեկուցողի բացակայության հիմքով»,- ասաց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Նա հավելեց, որ այս առումով ավելորդ շտապողականության անհրաժեշտություն չկա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում