Մշակույթ

«Հայ փոքրիկ երգիչները» ներկայացրել է Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգի տեսագրությունը

1 րոպեի ընթերցում

«Հայ փոքրիկ երգիչները» ներկայացրել է Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգի տեսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան 2020 թվականի դեկտեմբերին Երգչախմբային արվեստի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպել էր համերգ, որը նվիրել էր Արցախյան պատերազմի հերոսներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասոցիացիան հրապարակել է համերգի տեսագրությունը:

Համերգին մասնակցել է 6 երգչախումբ Հայաստանից ու Արցախից, և 7 երգչախումբ առցանց՝ Բերդից (Հայաստան), Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից, Մոլդովայից, Շվեյցարիայից և ԱՄՆ-ից: Համերգը նույն պահին հեռարձակվեց Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ֆեյսբուքյան էջերում:

1990 թվականից Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբյուրաքանչյուրտարի դեկտեմբերին նշվում է Երգչախմբային արվեստի միջազգային օրը: Այդ օրը հարյուր հազարավոր երգչախմբեր բոլոր մայրցամաքներից ելույթներով միանում են տոնին:

2006 թվականից ամեն տարի Հայաստանն, ի դեմս Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի, տարբեր ձևաչափերով միանում է այս տոնին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում