Ֆինանսների փոխնախարարը վստահեցնում է՝ աշխատավարձի, թոշակի, նպաստի վճարման հետ կապված խնդիր չկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պատերազմից հետո պետական համակարգում աշխատավարձի, թոշակի, նպաստի վճարման հետ կապված խնդիր չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք պատերազմից հետո առաջացե՞լ է կենսաթոշակների, նպաստների բաշխման կրիզիս և «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ կառավարությանը նվիրաբերված գումարներն ուղղե՞լ են դրանց, եղե՞լ է ֆինանսական ճգնաժամ, Պողոսյանն ասաց. «Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ միասնական բյուջետային գործընթացի առաջնահերթությունների, գերակայությունների շրջանակում այդ միջոցների տնօրինում է իրականացվել»:

Նա հիշեցրեց, որ նվիրաբերված միջոցների վերաբերյալ եղել է ֆինանսների նախարարության պաշտոնական հրապարակումը, եղել են նախարարի մեկնաբանությունն ու բացատրությունը՝ այս հարցի առնչությամբ: Սակայն սրանով չեն սահմանափակվի, առաջիկայում կլինի նաև բյուջեի կատարման մանրամասն հաշվետվություն, որտեղ հնարավոր կլինի տեսնել բոլոր հնարավոր հարցերի պատասխանը:

Անդրադառնալով հարցին, թե պետական համակարգում աշխատավարձ, թոշակ, նպաստ վճարելու խնդիր կա՞՝ փոխնախարարը պատասխանեց՝ ոչ, չունենք:

Խոսելով հարկահավաքությունից՝ Պողոսյանն ասաց, որ տարին ավարտվել է բավականին բարձր ու բավական տպավորիչ հարկային կարգապահությամբ և ստեղծված տնտեսական իրավիճակին համապատասխան նաև հավաքագրումների բավական լավ մակարդակով:

«Դա մի կողմից հարկային կարգապահության, մյուս կողմից հարկային վարչարարության և առհասարակ երկրում ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու և ըստ այդմ վարքագիծ ձևավորելու արդյունք է: Ինչ վերաբերում է խնդիրներին, որոնք հանգում են մեր ֆինանսական իրացվելիությանը, այդպիսի խնդիր ՀՀ-ում չկա: Բյուջետային գործընթացը նորմալ ընթացքով սպասարկվում է»,-վստահեցրեց փոխնախարարը:

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին