Հասարակական

Երուսաղեմի Միացյալ հանձախումբը ֆինանսական օգնություն կտրամադրի Արցախին

1 րոպեի ընթերցում

Երուսաղեմի Միացյալ հանձախումբը ֆինանսական օգնություն կտրամադրի Արցախին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Միացյալ հանձախումբը ժողովին միաձայն որոշել է Արցախի երկրորդ պատերազմի ընթացքում շտապօգնության մեքենա գնելու համար հավաքած 20 434 դոլարը և երրորդ փուլով հանգանակված 21 415 շեքելը տրամադրել Արցախին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Որոշվել է նաև փետրվարին շարունակել դրամահավաքը և հանգանակված ամբողջ գումարով գարնանը Արցախում մի ծրագիր ֆինանսավորել: Ծրագրի ընտրության համար հանձնախումբը կգումարի հավելյալ ժողով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում