Հասարակական

Գուգարք գյուղի մոտ խոտածածկ տարածքի հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Գուգարք գյուղի մոտ խոտածածկ տարածքի հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գուգարքի անտառտնտեսության 3-րդ պահաբաժնի «Նարնջի Յար» կոչվող բացատում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով հունվարի 10-ին, ժամը 08։30-ին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և 21 հրշեջ-փրկարար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիշեցնենք, որհունվարի 9-ին, ժամը 15:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի մոտակա սարալանջին ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գուգարքի անտառտնտեսության 3-րդ պահաբաժնի «Նարնջի Յար» կոչվող բացատում այրվում է մոտ 5 հա խոտածածկ տարածք։

Ժամը 18։05-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապա­հություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում