Մարզային

Դեկտեմբերին Գեղարքունիքի ծննդօգնություն իրականացնող հիմնարկներում գրանցվել է 184 ծնունդ 

1 րոպեի ընթերցում

Դեկտեմբերին Գեղարքունիքի ծննդօգնություն իրականացնող հիմնարկներում գրանցվել է 184 ծնունդ 

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ 2020 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող հիմնարկներում գրանցվել է 184 ծնունդ՝ 105 տղա եւ 79 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 106 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 37 ծնունդ՝ Սեւանի, 25 ծնունդ՝ Գավառի բժշկական կենտրոններում, 15 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 1 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նույն աղբյուրի համաձայն՝ ամբողջ 2020 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 1893 ծնունդ, որոնցից 11-ը՝ զույգ: Ծնված 1904 երեխաներից 1006-ը եղել են տղաներ, 898-ը՝ աղջիկներ։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում