Հրշեջները մարել են Վանթյան փողոցի երեք տների ընդհանուր տանիքի հրդեհը. 9 բնակիչ տարհանվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 6-ին, ժամը 00:12-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վանթյան փողոցի տներից մեկի տանիքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանթյան փողոցի թվով երեք տան ընդհանուր տանիքում (մոտ 600 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։09-ին, մարվել՝ 01։35-ին։ Այրվել են Վանթյան փողոցի տներից մեկի ձեղնահարկը՝ մոտ 10 քմ, այնտեղ կուտակած ծառի ճյուղեր՝ մոտ 2 խմ, երկրորդ տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 6 գմ և երրորդ տան տանիքը՝ մոտ 60 քմ։

Փրկարարները տարհանել են 9 բնակչի։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան