Հասարակական

Ջերմուկի մոտ 2 ավտոմեքենայի բախման հետևանքով 4 մարդ տուժել է

2 րոպեի ընթերցում

Ջերմուկի մոտ 2 ավտոմեքենայի բախման հետևանքով 4 մարդ տուժել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 3-ին, ժամը 11։20-ին ահազանգ է ստացել, որԵրևան–Մեղրի ավտոանապարհին՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հովհաննես Ս․, ծնված 1983 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Ավագ Բ․, ծնված 1976 թ.)մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ևուղևորին (Նարեկ Բ․, ծնված 2004 թ.), «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին (Նունե Ա․, ծնված 1966 թ. և Սիրանուշ Ջ․, ծնված 1999 թ.) տեղի ուժերով մոտեցրել են շտապօգնության մեքենային։

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորին մոտեցրել են շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Վայքի բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում