Միջազգային

Աֆղանստանում ազատել են գրոհայինների կողմից առգրավված ավտոբուսի ուղևորներին

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում ազատել են գրոհայինների կողմից առգրավված ավտոբուսի ուղևորներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հերաթ նահանգում հունվարի 2-ին ոստիկանությունը կարողացել է անվտանգ ազատել զինյալների կողմից առևանգված ավտոբուսի ուղևորներին և վարորդին : «Արմենպրես»-իփոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը ՝ հղում կատարելով ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Բասիր Ռասուլիին:

Նրա խոսքով ՝ ազատ են արձակվել 15 ուղևորներ, այդ թվում ՝ չորս կին և մեկ երեխա, ինչպես նաև ծայրահեղականների կողմից առավոտյան առևանգված մեքենայի վարորդը: Ավելի վաղ տարածքային նահանգապետ ՝ Մոհամմադ Օմարզայը, տեղեկացրել էր, որ «Թալիբան» զիյալները առավոտյան առևանգել են տասնյակ ուղևորներով ավտոբուսը Հերաթ-Թուրգունդի մայրուղու Չիլդոխթարան շրջանում և տարել անհայտ ուղղությամբ: Մինչ այժմ, սակայն ոչ մի խմբավորում, ներառյալ՝ «Թալիբան» շարժումը, չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում