Քաղաքականություն

Առջևում առկա են վառ ապագայի հեռանկարներ. ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի խոսքն՝ ուղղված հայ ժողովրդին

1 րոպեի ընթերցում

Առջևում առկա են վառ ապագայի հեռանկարներ. ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի խոսքն՝ ուղղված հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովուրդը տոկուն է, առջևում առկա են վառ ապագայի հեռանկարներ ու հնարավորություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին հայ ժողովրդին ուղղված խոսքում:

«Իմ սիրելի հայ բարեկամներ ու գործընկերներ, անցնող տարվա ընթացքում՝ համավարակից մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, շատ էին մարտահրավերները, դժվարություններն ու կորուստները։ Այս տոնական օրերին շատ ընտանիքներում սեղանի շուրջ դատարկ տեղեր կլինեն ․․․ հուսով ենք, որ այս ընտանիքները կկարողանան սփոփանք ու խաղաղություն գտնել։ 2021 թվականին ընդառաջ՝ հուսով ենք նաև, որ Նոր տարին առավել բարեհաճ օրեր կբերի։ Հայ ժողովուրդը տոկուն է, և ես վստահ եմ, որ առջևում առկա են վառ ապագայի հեռանկարներ ու հնարավորություններ։ Այս Նոր տարին թո՛ղ բոլորի համար լինի խաղաղության ու առողջության տարի»,-նշել է դեսպանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում