Միջազգային

 Մադուրոն խոստացել Է 10 մլն վենեսուելացիների պատվաստել առաջիկա երեք ամսվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

 Մադուրոն խոստացել Է 10 մլն վենեսուելացիների պատվաստել առաջիկա երեք ամսվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի իշխանություններն առաջիկա երեք ամսվա ընթացքում մտադիր են COVID-19 կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին ներարկումն անել իր 10 մլն քաղաքացիների:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: «Հաջորդ 90 օրվա ընթացքում Վենեսուելան 10 մլն մարդու պատվաստում կանցկացնի:

Նրանք կընտրվեն՝ հաշվի առնելով իրենց մասնագիտությունը եւ այն, թե վիրուսը որքանով Է նրանց համար վտանգավոր»,-ասել Է Մադուրոն, որի խոսքը մեջբերում են լատինամերիկյան ԶԼՄ-ները:

Ավելի վաղ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ Ռուսաստանը կես տարվա ընթացքում պլանավորում Է Վենեսուելա հասցնել «Սպուտնիկ V» պատվաստանյութի 10 մլն չափաբաժին:

«Նրանք (Վենեսուելան) հայտարարել են, որ պատրաստ են 10 մլն չափաբաժին գնել: Դա, անպայմանորեն, կձգվի կես տարի կամ նույնիսկ փոքր-ինչ ավելի: Մենք նրանց հետ սերտ շփման մեջ ենք մատակարարումները որքան կարելի Է ավելի արագ սկսելու համար»,-ասել Է Դմիտրիեւը՝ հանդես գալով «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: ՌՈւՆՀ-ի ղեկավարը նշում Է, որ ռուսաստանյան պատվաստանյութը գնելու մյուս երկրների մտադրությունը դրա որակի եւ այն գիտնականների աշխատանքի որակի լրացուցիչ նշան Է, որոնք այն ստեղծել են:

Դեկտեմբերի 29-ին Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտնել Է, որ երկրի իշխանությունները պլանավորում են ձեռք բերել ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի 10 մլն չափաբաժին:

Վենեսուելան ավելի վաղ իր տարածքում անցկացրել Է այդ պատվաստանյութի թեստավորում: Մյուս լատինամերիկյան երկիրը՝ Արգենտինան, դեկտեմբերի 29-ին սկսել Է պատվաստման արշավ՝ կիրառելով ռուսաստանյան այդ պատվաստանյութը: «Սպուտնիկ V»-ն դարձել Է կորոնավիրուսի դեմ ՌԴ-ում գրանցված առաջին պատվաստանյութը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում