Պաշտոնական

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ նախարարի առաջին տեղակալ, Արա Նազարյանը՝ նախարարի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ նախարարի առաջին տեղակալ, Արա Նազարյանը՝ նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ` Արա Նազարյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, նշանակվելով Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում