Քաղաքականություն

Մակունցը հորդորում է ընդդիմադիրներին նստել սեղանի շուրջ, քննարկել արտահերթ ընտրությունների հարցը

1 րոպեի ընթերցում

Մակունցը հորդորում է ընդդիմադիրներին նստել սեղանի շուրջ, քննարկել արտահերթ ընտրությունների հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շեշտում է, որ վարչապետի, կառավարության հրաժարականի պահանջ ներկայացնելու ցանկություն ունեցողները պետք է նստեն սեղանի շուրջ և քննարկեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցն այս մասին ասաց ԱԺ արտահերթ նիստում՝ անդրադառնալով իր ընդդիմադիր գործընկերների կողմից հրաժարականի պահանջին:

Խմբակցության ղեկավարը նախ հիշեցրեց, որ նախորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջարկ՝ արտահերթ ընտրությունների հետ կապված կոնկրետ քննարկում ծավալելու շուրջ: «Ես կարծում եմ, որ հրաժարականի մասին խոսելն այս պահին արդեն որևէ իմաստ չունի: Ես կարծում եմ, որ օր առաջ նման պահանջ ներկայացնելու ցանկություն ունեցողները պետք է նստեն սեղանի շուրջ և քննարկեն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցը»,-ասաց նա:

Դեռ դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրել է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում